Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր և խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ծիլոսանիի պահանջով ևս մեկ լրագրողի է արգելվել աշխատել խորհրդարանում: «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Սոփո Գոզալիշվիլին հունիսի 4-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում այլևս չի կարողանա օրենսդիր մարմին մուտք գործել։
Ըստ «Ֆորմուլա»-ի՝ լրագրողի նկատմամբ սահմանափակման պատճառը Ծիլոսանիի հետ հարցազրույցը ձայնագրելու փորձն է:
Խորհրդարանից հայտնել են, որ «չնայած Ծիլոսանին մերժել է հարցազրույց տալ, լրագրողը շարունակել է հարցազրույցը ձայնագրելու փորձերը»։ Ի դեպ, այդ ձայնագրությունը «Ֆորմուլա»-ն չի հեռարձակել։
Ուշագրավ է, որ այս կանոնները, որոնց խախտման համար մեղադրում են լրագրողին, մշակել է Ծիլոսանիի թիմակիցը՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Սա առաջին դեպքը չէ, երբ քննադատող լրատվամիջոցների լրագրողների հավատարմագրումը կասեցնում են խորհրդարանում։ Օրեր առաջ գլխավոր ալիքի լրագրողի հավատարմագրումը նույնպես չեղարկվեց։
Ընդգծենք. սա առաջին դեպքը չէ, երբ քննադատական լրատվամիջոցների լրագրողների հավատարմագրումը խորհրդարանում կասեցնում են։ Ծիլոսանիի առաջարկով երեկ՝ հունիսի 3-ին, ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի լրագրող Նինի Բալանչիվաձեին ևս արգելել են աշխատել խորհրդարանում։ Այս լրագրողը մեկ ամիս չի կարողանա մտնել խորհրդարան: