Այսօր՝ հունիսի 11-ին, Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նիստերի դահլիճում երկու անգամ ընդմիջում է հայտարարել, բայց չի կարողացել բավարար թվով պատգամավորների ներկայությունն ապահովել։ Ըստ հայտարարության՝ նիստը պետք է սկսվեր ժամը 12:00-ին։
Խորհրդարանի լիագումար նիստի մեկնարկի համար անհրաժեշտ է 76 պատգամավորի գրանցում, սակայն գրանցվածների թիվը 73 էր։ Այս պահին (ժամը 13:00) խորհրդարանում ընդմիջում է հայտարարված։
Խորհրդարանի լիագումար նիստերը երեքշաբթի օրը բացվում են քաղաքական հայտարարություններով։
Ի դեպ, «գործակալների օրենքի» ընդունումից հետո ընդդիմադիր պատգամավորների մի մասը բոյկոտ է հայտարարել։