Քութայիսիում խորհրդարանի նախկին շենքում ոստիկանական կենտրոն ստեղծելու հետ կապված հարցը, այդ թվում շենքը, կփոխանցվեն ՆԳՆ-ին, թե ոչ, անհայտ է: ՆԳՆ-ից հայտնել են, որ այս փուլում ոստիկանական կենտրոնի մասին նախագիծն է մշակվում:
Խորհրդարանի 340 միլիոնանոց շենքի անվտանգության համար 10 ամսվա ընթացքում ծախսվել է ավելի քան կես միլիոն լարի:
Հիշեցնենք, որ Քութայիսիում գտնվող խորհրդարանի շենքն իր առաջնային գործառույթը կորցրել է մոտ մեկ տարի առաջ՝ 2018-ի դեկտեմբերին: Ըստ օրենսդրության համապատասխան փոփոխության, խորհրդարանը տեղափոխվել է Ռուսթավելիի պողոտայի շենք՝ որտեղ ավելի վաղ գործում էր:
Հենց այդ շրջանում էլ հայտարարվեց, որ Քութայիսիի խորհրդարանի շենքում կտեղակայվի ոստիկանական կենտրոն: