
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն մարտի 27-30-ը կգտնվի Սերբիայում: Այցի ընթացքում Իրակլի Կոբախիձեն հանդիպումներ կունենա Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչի հետ: Այս մասին հաղորդում է Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայությունը:
Վրաստանի և Սերբիայի խորհրդարանների նախագահները համագործակցության համաձայնագիր կստորագրեն և հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Նախատեսվում է նաև Իրակլի Կոբախիձեի ելույթը Սերբիայի խորհրդարանի լիագումար նիստում, որին կմասնակցեն Սերբիայի կառավարությունը և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
Այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և վարչապետ Աննա Բրնաբիչի հետ: Նախատեսվում է Իրակլի Կոբախիձեի և Սերբիայի պատրիարքի հանդիպումը: