
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հրաժարական է տվել: Այս մասին Թալակվաձեն հայտարարեց այսօր, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած նիստից հետո:
Թալակվաձեն իր խոսքում նշել է, որ իշխանության ու ընդդիմության միջև մի քանի ամիս տևող լարված բանակցությունները ավարտվել են համաձայնությամբ և քանի որ այդ բանակցությունների ժամանակ նա խորհրդարանի նախագահ լինելուն զուգահեռ ներկայացնում էր նաև իշխող կուսակցությանը, լավ կլինի որպեսզի քաղաքական գործընթացի ավելի ճիշտ ընթանալու համար լքի խորհրդարանի նախագահի պաշտոնը:
Այժմ, երբ խորհրդարանում ներկայացված է ընդդիմությունը, կարծում եմ, որ իմ տեղը դահլիճում է՝ գործընկերների կողքին, ոչ թե խոսնակի դերում,- հայտարարել է Թալակվաձեն:
Խորհրդարանի նախագահի պաշտոնում իշխող կուսակցությունը հաջորդ շաբաթ կառաջադրի վերջին երկու գումարման խորհրդարանների փոխխոսնակ Կախա Կուճավայի թեկնածությունը:
Արչիլ Թալակվաձեն Վրաստանի խորհրդարանի խոսնակ էր ընտրվել 2019 թվականի հունիսյան դեպքերից հետո, երբ Իրակլի Կոբախիձեն ցույցերի ֆոնին հրաժարական տվեց: