Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի մոտ ակցիայի մասնակիցները վրաններ են տեղադրել: Ցուցարարները պատրաստվում են գիշերել խորհրդարանի շենքի մոտ:
Բողոքի ցույցը սկսվեց այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը չընդունեց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ օրինագիծը:
Բողոքի ցույցին մասնակցում են գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները:
Նրանք պահանջում են ժամանակավոր կառավարության ձևավորում և Խորհրդարանի արտահերթ համամասնական ընտրություններ: