Խորհրդարանի մոտ ոստիկանները մի քանի քաղաքացու են ձերբակալել

Եվրոպամետ ցույցի ընթացքում խորհրդարանի շենքի մոտ մի քանի քաղաքացի է ձերբակալվել, նրանց թվում է «Դրոա» ( «Ժամանակն է») կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան։

Ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։

Քաղաքացիները սկզբում հավաքվել էին Ապրիլի 9-ի փողոցում՝ խորհրդարանի կողային մուտքի մոտ։ Նրանք բողոքում էին «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի դեմ, որն արդեն մի քանի օր ուսումնասիրում էր օգոստոսյան պատերազմին առնչվող հարցեր։

Ապրիլի 9-ի փողոցում է եղել նաև Էլենե Խոշտարիան. Netgazeti լրատվամիջոցի փոխանցմամբ` ոստիկանները փորձել են սահմանափակել նրա տեղաշարժը, որից հետո ձերբակալել են։

Ոստիկանությունը ևս մի քանի հոգու է ձերբակալել։ Տեղեկության համաձայն` բախման ժամանակ կոտրվել է ոստիկանական մեքենայի ապակին, ամենայն հավանականությամբ՝ ծանր առարկայի հարվածի հետևանքով։