Խորհրդարանի մոտ ոստիկանական ուժեր են մոբիլիզացված

Խորհրդարանի շենքի հարակից տարածքում, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում, ոստիկանական ուժեր են մոբիլիզացվում։

Ապրիլի 9-ի և Ճիճինաձեի փողոցներում տեղակայված են պարեկային և քրեական ոստիկանության աշխատակիցներ։

Ոստիկանական ուժեր են միբիլիզագված նաև Ռուսթավելի պողոտայում՝ խորհդարանի դիմաց, որտեղ տեղադրվել է Թբիլիսիի գլխավոր տոնածառը։

Միաժամանակ ոստիկանական ուժեր են մոբիլիզացվում Ազատության հրապարակում, այստեղ ջրցան մեքենաներ են նաև տեղակայված։

Նշենք, բողոքի ակցիան խորհրդարանի շենքի մոտ վերսկսվել է վաղ առավոտից։

Ոստիկանական ուժերը երկաթե պատնեշներով շրջափակել են խորհրդարանի տարածքը, որտեղ իշխող ուժն ընտրում է նոր նախագահ: