
Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը պարբերաբար լարվում է։
Խորհրդարանի և Ապրիլի 9-ի հուշակոթողի մոտ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ այնտեղ են ժամանել «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի փեսան, Աբխազիայի կառավարության նախարար Դավիթ Փացացիան և Գլդանիի մեծամասնական պատգամավոր Կոստա Զառնաձեն։
Մինչ նրանց հայտնվելը հուշակոթողի մոտ են ժամանել նաև «Վրացական երազանք»-ի կողմնակիցները. նրանք վիրավորական խոսքեր են նետել խորհրդարանի մոտ հավաքված խաղաղ ցուցարարների ուղղությամբ։
1989 թվականի ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով 2024 թվականի նոյեմբերի 28-ից մեկնարկած եվրոպամետ ցույցերի մասնակիցները գիշերել են Ռուսթավելիի պողոտայում` խորհրդարանի շենքին հարող Ապրիլի 9-ի հուշակոթողի մոտ։
Գիշերակացի նախաձեռնողները բանտարկված ցուցարարների ծնողներն են, որ հիմնել են «Խղճի բանտարկյալների ազատության համար» նոր շարժումը։
Թբիլիսիում ապրիլի 9-ին տեղի ունեցած ողբերգությունից անցել է 36 տարի: 1989-ի այս օրվա լուսադեմին Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչ օրս անհայտ է: