
Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքում բողոքի ակցիաները շարունակվում են:
Այսօր ցույցի 77-րդ օրն է և ժամը 19:00-ից սկսվող ցույցը կանցկացվի ազատ հարթակի ձևաչափով, որտեղ, ըստ կազմակերպիչների, ելույթ ունենալու հնարավորություն կտրվի բոլոր ցանկացողներին: Չնայած նրան, որ քաղաքական գործիչները ելույթներ չեն ունենում, նրանք միևնույն է ներկա են գտնվում ցույցին:
Ցույցի կազմակերպիչների խոսքերով, դրանք կշարունակվեն ամեն օր, իսկ սեպտեմբերի 20-ին մասշտաբային ցույց են խոստանում և քաղաքացիներին ակտիվության կոչ անում: