Խորհրդարանի մոտ ցույց է, Ռուսթավելին փակ է

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտայի երթևեկությունը։

Չնայած ոստիկանների դիմադրությանը՝ Ապրիլի 9-ի փողոցում հավաքված ցուցարարներից մի խումբ, այնուամենայնիվ, շարժվել է դեպի ճանապարհի կենտրոնական երթևեկելի հատվածը։

Ապրիլի 9-ի փողոցում նաև ոստիկանական շղթա է տեղակայվել։ Ոստիկանությունը մոբիլիզացված է նաև Ռուսթավելիի պողոտայում, որտեղ քաղաքացիները արգելափակել են երթևեկությունը։

Ճանապարհի փակմանը հաջորդել են քաղաքացիների և ոստիկանների միջև բախումները, ինչի հետևանքով իրավապահները ձերբակալել են բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների։