
Վրաստանի խորհրդարանի մուտքի մոտ գտնվող երկաթյա կառույցը ապամոնտաժվում է։
Այդտեղ պարբերաբար երկաթե կառույց է տեղադրվում` խորհրդարանի դիմաց հանրահավաք անցկացնելու նպատակով։
Խորհրդարանի մուտքի երկաթյա կառույցը առաջին անգամ կանգնեցվել էր 2019 թվականին, երբ օրենսդիր մարմնի մոտ ցույցեր էին անցկացվում, իսկ մեկուկես տարի անց՝ 2021 թվականի հունիսին` հանվել էր։
Խորհրդարանի մոտ երկաթյա կառույցը վերադարձվել է 2022 թվականի նոյեմբերին այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» հայտարարել էր Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության հանրահավաք անցկացնելու մասին։