Վրացի իրավաբան Լևան Ալափիշվիլին, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչման մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը, գրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունված ռուսական օրենքը չի կարող և հնարավոր չէ հետ կանչել:
Ալափիշվիլին նշել է, որ խորհրդարանի կանոնակարգի մեջ (հոդված 101.3.) սահմանված չէ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի հետկանչը:
Ըստ իրավաբանի՝ պետք է Վենետիկի հանձնաժողովից հետ կանչել երկու օրինագծերն էլ, ռուսական օրենքը պետք է անհապաղ դնել հանձնաժողովի/լիագումար քվեարկության` դեմ քվեարկել ու տապալել:
«Սա կլինի իսկական մերժում ռուսական օրենքի և կարիք չի լինի հանդիպումների ու քննարկումների:
Հակառակ դեպքում ընտրյալները (իշխանությունները- խմբ.) ժամանակ կշահեն, կհանդարտեցնեն բողոքի ցույցը և մինչ ամառ ի վերջո կընդունեն օրինագծերը»,- ասել է Ալափիշվիլին:
Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը չի կարող հետ կանչվել. Մենաբդե