
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալներից Դավիթ Մաթիկաշվիլին նշանակվել է հանձնաժողովի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Որոշումն ընդունվել է հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմից` 11 կողմ ձայնով: Մաթիկաշվվիլին հանձնաժողովը կղեկավարի մինչև նոր նախագահի ընտրությունը:
Հիշեցնենք, որ տոներից առաջ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Էկա Բեսելիան, նրա հետ նաև առաջին տեղակալ Վանո Զարդիաշվիլին։
Հատկանշական է, որ Բեսելիան իր հեռացումը կապում է դատավորների թեկնածուների հարցի հետ, իսկ Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ Բեսելիայի` խորհրդարանի իրավական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու հարցը քննարկվել է դեռևս ամռանը: