Վրաստանի խորհրդարանն այսօր՝ մայիսի 1-ին, շարունակում է «գործակալների մասին» օրենքի երկրորդ ընթերցումը, որից հետո, հավանաբար՝ կսկսվի քվեարկությունը:
Այս պահի դրությամբ խորհրդարանի և կառավարության շենքի հարակից տարածքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ են մոբիլիզացված: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։
Նշենք նաև, որ խորհրդարանի ետնամասում այսօր՝ մայիսի 1-ի ժամը 17:00-ից ընդդեմ մեկնարկել է բողոքի հերթական ցույցը՝ ընդդեմ «գործակալների օրենքի»։
Երեկ երեկոյան ոստիկանությունը բռնի կերպով ցրել է ակցիան՝ կիրառելով ջրցան մեքենաներ, «պղպեղի սփրեյ», արցունքաբեր գազ։ Ոստիկանները բռնության են ենթարկել քաղաքացիներին: Ներքին գործերի նախարարության տվյալներով 63 խաղաղ ցուցարար է բերման ենթարկվել: Առողջապահության նախարարության տվյալներով ցույցերից ապրիլի 30-ին և մայիսի 1-ին տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 11 տուժածներ։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը արձանագրել է կադրեր, որտեղ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկում քաղաքացիներին, կանանց ու լրագրողներին: