Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում մեկնարկել է բողոքի 7-րդ ակցիան: Մնացել է ցուցարարների միակ ու գլխավոր պահանջը՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Մասնակիցներն ասել են՝ կարևոր է, որ ձերբակալվածներն ազատ են արձակվել, սակայն քանի դեռ Գիորգի Գախարիան պաշտոնի է, ակցիաները շարունակվելու են: Հանրահավաքի մասնակիցներին է միացել նաեւ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիան, որին այսօր` հունիսի 26-ին, զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից:
Բողոքի ցույց Թբիլիսիում. օր 7-րդ
Posted by Aliq Media on Wednesday, June 26, 2019