Խորհրդարանի բակում հատուկջոկատայիններ են մոբիլիզացվում

Լուսանկարը՝ tvpirveli.ge-ից

Վրաստանի խորհրդարանի բակում հատուկջոկատայիններ և ոստիկանական ուժեր են մոբիլիզացվում:

Ուշագրավ է, որ հատուկջոկատայինների և ոստիկանական ուժեր մոբիլիզացիան սկսվել է մինչ լայնածավալ ակցիայի մեկնարկը:

Հիշեցնենք, որ ժամը 19:00-ին խորհրդարանի դիմաց բողոքի ցույց է նախատեսված։

Մինչ ակցիան՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա բողոքի երթ, որը կմեկնարկի մետրոյի «Սադգուրիս մոեդանի» կայարանից. հավաքված քաղաքական գործիչները և հասարակությունը կմիանան խորհրդարանի դիմաց անցկացվող ակցիային։

Ընդդիմության առաջնորդները մի քանի օր առաջ հայտարարեցին, որ բողոքելու են հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։

Ընտրությունների արդյունքների չեղարկում և նոր ընտրությունների նշանակում՝ սա է վրաց ժողովրդի հիմնական պահանջը։ Ընդդիմության երկարաժամկետ պլանի մասին քաղաքացիները կիմանան հանրահավաքում, որը ենթադրում է համակարգված պայքար նոր ընտրություններ անցկացնելու համար։