
XI գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը պաշտոնապես փակվեց։ Նիստը փակվել է Բյուրոյի նիստի ձևաչափով։ Խորհրդարանի անդամները չեն պատրաստվում հավաքվել և արտահերթ նստաշրջաններ անցկացնել մինչև գարնանային նստաշրջանի բացումը։
Նոր խորհրդարանը, որին ընդդիմությունն ու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լեգիտիմ չեն համարում, խստացրել է հավաքների և ցույցերի հետ կապված օրենսդրությունը, կիրառել նոր վարչական տուգանքներ, ավելացրել գործող տուգանքների չափերը։ Փոփոխություններ են կատարվել նաև «Հանրային ծառայության» օրենքում, որը ենթադրում է հանրային գերատեսչություններում վերակազմավորում։
Այս բոլոր օրենսդրական փոփոխությունները քննարկվել և ընդունվել են արագացված կարգով։