
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց «Ամոթ է» նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում:
Ակցիայի մասնակիցները խորհրդարանի բոլոր մուտքերի դիմաց են հավաքվել և սուլոցներով ու վանկարկումներով բողոքում են Գիորգի Գախարիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ:
Ցուցարարների հետ է նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Էլենե Խոշտարիան: Պատգամավորի խոսքով նա ցանկանում է իր հետ ակցիայի մասնակիցներին ներս տանել:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելու է խորհրդարանի աշնանային նստաշրջանը: Այսօրվա նախատեսվող լիագումար նիստին պետք է ներկայացվի նոր վարչապետը, կառավարության կազմը և ծրագիրը, սակայն դեռևս այն չի մեկնարկել: