Խորհրդարանի առաջ բողոքի ցույցը կվերսկսվի ժամը 19:00-ին

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի առջև, ժամը 19:00-ին կվերսկսվի հերթական բողոքի ցույցը:

Ակցիայի անցկացման ձևաչափն այս անգամ հայտարարվել է ցուցահադեսային․ ներկայացվելու են լուսանկարներ ապրիլի 9-ի (1989 թ), նոյեմբերի 7-ի (2007), մայիսի 26-ի (2011) և հունիսի 20-ի (2019) իրադարձություններից: Հիշյալ բոլոր ակցիաները ողբերգական ավարտ են ունեցել՝ ցրվել հատուկ միջոցների գործադրմամբ։

Ցույցի կազմակերպիչների խոսքով, ցույցերը կշարունակվեն այնքան մինչև չբավարարվի մասնակիցների հիմնական պահանջը` ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: