Վրաստանի խորհրդարանն այսօրվանից անցնում է լրատվամիջոցների հետ հեռահար կապի: Խորհրդարանի անդամների հետ զրուցելու ցանկության դեպքում լրատվամիջոցները ստիպված կլինեն հարցն ուղարկել խորհրդարանի էլեկտրոնային հասցեին:
Բոլոր նիստերը, մամլո ասուլիսները կհեռարձակվեն առցանց` parliament.ge կայքի միջոցով:
«Երկրում իրավիճակի հարթվելուց անմիջապես հետո, լրատվամիջոցների հետ աշխատանքը կվերականգնվի»,- նշված է խորհդարանի պաշտոնական էջում:
Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում փակ են մի շարք հաստատություններ առևտրի կենտրոնները, բացի մթերքի խանութներից, դեղատներից, բանկերից ու բենզալցակայաններից: Հիմնականում գերատեսչությունները գործում են հեռահար: