Վրաստանի խորհրդարանը փետրվարի 15-ի լիագումար նիստում կքննարկի երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը։
Առաջին նախագիծը «Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հնարավոր բռնությունների, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ժամանակավոր հետաքննիչ հանձնաժողով ստեղծելու մասին» բանաձևն է։ Երկրորդը՝ «Հուլիսի 5-6-ը Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին» նախաձեռնությունը։
Առաջին բանաձևը հեղինակել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, իսկ հուլիսի 5-6-ի դեպքերի մասին քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը՝ «Բարեփոխումների խումբ» քաղաքական խմբակցությունը։
Հիշեցնենք, որ ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը (DRI-ն) փետրվարի 3-ին հրապարակել էր Վրաստանում 2021 թվականի հուլիսի 5-ին տեղի ունեցած բռնության դեպքերի և լրագրողների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ անդրադարձ։