Վրաստանի խորհրդարանը շրջաններում քննարկումներ է սկսում սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ: Այս մասին նշված է Վրաստանի օրենսդիր մարմնի տարածած հայտարարությունում:
Հարցով հանդիպում է նախատեսվում նաև Սամցխե-Ջավախքեթիում:
Քննարկումները կանցկացնի համամասնական ընտրական համակարգին անցնելու մասին սահմանադրական նախագծի համընդհանուր-ժողովրդական քննարկման հանձնաժողովը՝ խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի գլխավորությամբ:
Հանձնաժողովը սեպտեմբերի 13-30-ն ընկած ժամանակահատվածում երկրի ողջ մասշտաբով 11 հանրային հանդիպում կանցկացնի: Բոլոր հանդիպումները կվարի խորհրդարանի խոսնակը:
Քննարկումներին կմասնակցեն խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, սահմանադրագետներ ու փորձագետներ:
Հանդիպումներին ազատ մասնակցության հնարավորություն կունենա ցանկացած հետաքրքրված անձ:
Ստորև ներկայացնում ենք քննարկումների օրակարգը՝
- Սեպտեմբերի 13-ին հանդիպում է նախատեսված Թելավիում (Թելավիի պետական համալսարանում), ժամը 13:00-ին
- Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին՝ Ռուսթավիում, Դրամատիկական թատրոնում
- Սեպտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին՝ Ախալցիխեում, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում
- Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին՝ Գորիում, Գորիի պետական ուսումնական համալսարանում
- Սեպտեմբերի 22-ին, Մցխեթայում, ժամը 15:00-ին, «Սվետի» մշակութային կենտրոնում
- Սեպտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին՝ Բաթումիում, Բաթումիի պետական համալսարանում
- Սեպտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, Օզուրգեթիում
- Սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին, Զուգդիդիում
- Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին, Քութայիսիում,
- Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Ամբրոլաուրիում
- Սեպտեմբերի 30-ին, ժամը 16:00-ին, Թբիլիսիում, ազգային գրադարանում