Այսօր Վրաստանի խորհրդարանում լսել են նախագահի կողմից առաջադրված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի թեկնածուներ Թամար Ալփաիձեին և Ռևազ Էգաձեին։
ԿԸՀ նոր նախագահը, հավանաբար, հայտնի կդառնա տարեվերջին։
ԿԸՀ նախագահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուն խորհրդարանի անդամներից պետք է ստանա առնվազն 90 ձայն։
Հիշեցնենք՝ Թամար Ժվանիան ԿԸՀ-ի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել անցյալ տարի՝ նշելով, որ կարող էր շարունակել պաշտոնավարել ևս երկու տարի, սակայն Շառլ Միշելի համաձայնագրով ընդունված կարգավորումները նոր իրականություն են ստեղծել և ԿԸՀ-ի նախագահի նոր կարգով ընտրությունները լրացուցիչ խթանիչ գործոն կհանդիսանան ընդարձակ քաղաքական համաձայնության համար:
Ընտրական նոր օրենսգրքի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրվելու է նոր կանոնների համաձայն: Ընտրական վարչակազմը ներգրավվելու է բոլոր երեք մակարդակներում` 7` մասնագիտական և 9-ը` կուսակցության կողմից նշանակված անդամներով: Բացի այդ, ԿԸՀ նախագահի տեղակալի պաշտոնում կլինի ընդդիմադիր ներկայացուցիչ: