Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը չի կիսել «Ընտրական օրենսգրքում» վիճահարույց փոփոխությունների վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն:
Նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում մոտիվացված դիտողություններ է ներկայացրել «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների մասին օրենքի նախագծի վերաբերյալ։
Նախագահի վետոյի փաստաթղթում ասվում է, որ այս փոփոխությունը փաստացի նշում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) որոշումը կարող է ընդունվել առանց կողմերի միջև որևէ խորհրդակցության։ Նախագահը գտնում է, որ որակյալ մեծամասնության որոշումների կայացման մեխանիզմը կոնսենսուսի նախադրյալ է ստեղծում, ինչը կարևոր հանգամանք է ԿԸՀ–ի, ընտրական գործընթացի, ընդհանրապես, անցկացված կամ կայանալիք ընտրությունների նկատմամբ վստահության առումով։
Այն բանից հետո, երբ հանձնաժողովի անդամները չաջակցեցին Վրաստանի նախագահի մոտիվացված արտահայտություններին, հանձնաժողովը քվեարկեց և պաշտպանեց օրենքի սկզբնական տարբերակը։ Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Վրացական երազանքը», նախատեսում է լիագումար նիստում հաղթահարել նախագահի վետոն։
Ի դեպ, Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով. Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։
Փոփոխությունների մասին կարդացեք ստորև հոդվածում: