Կորոնավիրուսի վարակից անհանգստացած է նաև Վրաստանի օրենսդիրը: Խորհրդարանի խոսնակն առաջարկություն է արել՝ կանխարգելիչ նպատակներից ելնելով՝ անցնել տնից աշխատանքի:
Ամենայն հավանականությամբ՝ օրենսդրական փաթեթները կքննարկվեն էլեկտրոնային տարբերակով ու կընդունվեն էլեկտրոնային քվեարկությամբ: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանի բյուրոյի նիստին առաջարկութուն է արել՝ վիրուսի կանխարգելման նպատակով անցնել առցանց աշխատաոճի ու հանձնարարել է իրավական հարցերով կոմիտեին քննարկել այս նախաձեռնությունը: Ի դեպ, այս առաջարկը նա արել էր դեռևս մեկ տարի առաջ: Թալակվաձեն նշել է, որ ապագայում ևս Վրաստանին անհրաժեշտ կլինի նմանօրինակ գործիք ու հարթակ ունենալը: