Վրաստանի խորհրդարանն ընդունեց դպրոցների ավարտական քննությունների չեղարկման մասին օրինագիծը: Այսօր խորհրդարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում «Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխություններն ընդունվել են 80 կողմ ձայնով: Միայն 8 պատգմավոր է դեմ քվեարկել:
Այսպիսով 11 և 12-րդ դասարանների աշակերտները ատեստատ ստանալու նպատակով չեն հանձնի ավարտական քննությունները:
Դպրոցի ավարտական քննությունները հանձնելու պարտականությունից ազատվում են նաև նրանք, ովքեր մինչ այժմ լիարժեք ընդհանուր կրթության հաստատող փաստաթուղթ չեն ստացել: Խոսքը նրանց մասին է, ովքեր 2018-2019 ուսումնականն տարվանից առաջ ընդհանուր կրթության միջին աստիճանն անցել են, սակայն չեն մասնակցել դպրոցի ավարտական քննություններին: