Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանական պատվիրակության հետ հոկտեմբերի 24-26-ը կայցելի Խորվաթիայի Զագրեբ քաղաք:
Տեղեկության համաձայն, Պապուաշվիլին մասնակցելու է Ղրիմի միջազգային հարթակի առաջին խորհրդարանական գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի շրջանակներում խորհրդարանի նախագահը կդիմի մասնակիցներին: Այցի շրջանակներում նախատեսված են խորհրդարանի նախագահի և խորհրդարանական պատվիրակության երկկողմ հանդիպումներ։
Նշենք, որ Ղրիմի միջազգային հարթակի առաջին խորհրդարանական գագաթնաժողովին կմասնակցեն 32 խորհրդարանների 43 պատվիրակություններ, 5 միջազգային խորհրդարանական կազմակերպություններ և 26 խորհրդարանների նախագահներ։ Գագաթնաժողովի հիմնական ծրագրին զուգահեռ՝ միջոցառման շրջանակներում կանցկացվեն լիագումար նիստ, քննարկումներ։
Խորհրդարանի նախագահի հետ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։