
Այսօր «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում տեղի կունենա խորհրդարանական մեծամասնության նիստը:
«Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն հայտնել է, որ այսօրվա նիստին կքննարկվեն հրատապ հարցեր:
«Շատ ծանրաբեռնված շաբաթ է, քանի որ խորհրդարանում սպասում ենք արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին: Նոր կանոնակարգի համաձայն` նախարարները շատ հաճախ են այցելում: Մարտի 22-ին խորհրդարանում սպասում ենք վարչապետ Մամուկա Բախտաձեին: Խորհրդարանական մեծամասնության այսօրվա նիստը վերաբերում է ընթացիկ ծանրաբեռնված շաբաթվա օրակարգին: Կփորձենք առավելագույնը քննարկել բոլոր այն թեմաները, որոնք ընթացիկ շաբաթվա ընթացքում կդրվեն օրակարգում»,- հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն: