Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական տվյալներն ըստ 3626 ընտրատեղամասի, 95 տոկոսի տվյալները: Այսպիսով, «Վրացական երազանքն» ու «Միացյալ ազգային շարժում- Միավորած ընդդիմությունն» առաջատար դիրքերում են: Կից ներկայացնում ենք այս պահի դրությամբ համամասնական ցուցակով խորհրդարան մտնելու՝ 1 տոկոսանոց շեմն անցած կուսակցությունների ցանկը:
Վրացական երազանք — 48,12 %,
Միավորված ընդդիմություն — Միացալ ազգային շարժում- 26,92%,
Եվրոպական Վրաստան- 3,79%,
Լելո- 3,19%,
Հայրենասերներ- 3,18%,
Ստրատեգիա Աղմաշենեբելի — 3,15%,
Գիրչի- 2,95%,
Էլիսաշվիլի- Քաղաքացիներ- 1,34%,
Նաթելաշվիլի- 1%։
Նշենք՝ ընտրություններին մասնակցել է 1 970 540 քաղաքացի, ակտիվությունը կազմել է 56,11%:
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 3 526 023 է, որոնցից 3 511 853-ը բնակվում է Վրաստանում, 14 170 –ը` արտերկրում: Ի դեպ, ըստ արտերկրի արձանագրած տվյալների՝ «Միավորված ընդդիմության» օգտին քվեարկել է ընտրողների 44,89, իսկ «Վրացական երազանքի» օգտին՝ 29,15 տոկոսը:
Նախօրեին գործել է 3 657 ընտրատեղամաս, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների համար ստեղծվել են 127 հատուկ հանձնաժողովներ:
Ընտրությունները կազմակերպվել են «խառը» համակարգով. 120 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակով (համամասնական համակարգ), իսկ 30 –ը` մեծամասնական (մաժորիտար) համակարգով: