ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մեթյու Բրայզայի խոսքով, ԱՄՆ-ի կողմից վրացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը «խորհրդանշական» և «քաղաքական» որոշում է, շատ ավելի ազդեցիկ կլինի, եթե նման քայլ անի Եվրամիությունը:
ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխօգնականը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում խոսել է Պետդեպարտամենտի սահմանած լրացուցիչ վիզային սահմանափակումների ու դրա ազդեցության մասին։
Բրայզայի կարծիքով` «Վրացական երազանք»-ի կողմից Եվրամիության հետ մերձեցման գործընթացի կասեցումը «քաղաքականապես ոչ կոռեկտ պահվածքի և ամբարտավանության նշան է», նաև «անհեռատեսություն, թե վրաց ժողովուրդն ինչպես կարձագանքի դրան. կամ` նրանց պարզապես չի հետաքրքրել, թե դա ինչի կհանգեցնի, կամ` դա ուղղակի բացահայտ սադրանք է»։
Ըստ Բրայզայի՝ Իրակլի Կոբախիձեն «պետք է հասկանա, որ ԵՄ անդամակցության բանակցությունները դադարեցնելու որոշումը նախ հանգեցրեց Մայդանի, հետո` հեղափոխության Ուկրաինայում»:
Բրայզայի կարծիքով՝ Պետդեպարտամենտը չի ցանկանում, որ տուժի վրաց ժողովուրդը, հետևաբար՝ չի սահմանում պատժամիջոցներ, որոնք կարող են վնասել Վրաստանի տնտեսությանը։ Նա չի կարծում, որ ամերիկյան պատժամիջոցները, բացի քաղաքական ու երկրորդական ազդեցություններից, այլ ազդեցություն կունենան Վրաստանում։
Ավելին՝ այստեղ: