
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի խոսքով Վրաստանի կառավարությունը շեղվել է եվրոպական ուղուց։
Այդ մասին Բերբոքը հայտարարել է ԵԱՀԿ նախարարական նիստում։ Նրա մեկնաբանությունը հրապարակել է Վրաստանում Գերմանիայի դեսպանությունը։
«Մենք խոնարհվում ենք վրաց ժողովրդի քաջության առջև, ովքեր դուրս են գալիս փողոց՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և եվրոպական արժեքները։ Վրաստանի իշխանությունն իր խոսքով ու գործողություններով շեղվել է եվրոպական ուղուց. եվրոպական ուղի վերադառնալը, սակայն, շարունակում է մնալ նրա ձեռքում»,- ասել է Բերբոքը։