
Ընտրատեղամաս քվեարկելու համար եկած Գվանցա Կիկալիշվիլին, ընտրատեղամասում փակցված ընտրողների ցուցակում գտել է 2001 թվականին մահացած իր տատիկին: Գվանցա Կիկալիշվիլին հայտնել է, որ սա առաջին ընտրությունները չեն, երբ մահացած տատիկն ընտրողների ցուցակում է: Նրա խոսքով՝ նրանք մի քանի անգամ, ցույց տալով տատիկի մահվան վկայականը, խնդրել են ԿԸՀ-ի ներկայացուցիչներին հեռացնել տատիկին ընտրացուցակից: