«Լելո» ընդդիմադիր կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեն սոցցանցերում գրառում է կատարել` կոչ անելով հետևել Եվրամիության օրինակին և Ռուսաստանի քաղաքացիների համար սահմանել 30–օրյա վիզային ռեժիմ։
Մամուկա Խազարաձեի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի պատերազմի պատասխանատվությունը պետք է կրեն նաև իր քաղաքացիները։
«Եվրամիությունը որոշել է չեղարկել Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմը։ Վրաստանը Ռուսաստանի հետ 365 օր առանց վիզայի ռեժիմ ունի.
Շտապ սահմանել 30-օրյա վիզային ռեժիմ, Պուտինի պատերազմի պատճառով պատասխանատվությունը պետք է կրեն նաև նրա քաղաքացիները։
Վրաստանի ազգային շահերը և երկրի սահմանները պետք է այսօր պաշտպանվեն` ինչպես երբեք», — գրել է Մամուկա Խազարաձեն։