«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի և «Վրաստանի համար» կուսակցության միջև այս պահին միավորման համաձայնություն չկա: Սա պարզ է դառնում ընդդիմադիր կուսակցությունների հայտարարություններից:
«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Մամուկա Խազարաձեն ասել է, որ իր և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցության միավորման շուրջ բանակցություններում այս փուլում դադար է:
«Չնայած բազմաթիվ հարցերի շուրջ կարծիքների տարբերությանը, մենք պայմանավորվեցինք կատարել լիարժեք մոբիլիզացիա՝ Բիձինայի գլխավորած «Վրացական երազանք»-ին իշխանությունից հեռացնելու համար։ Մենք չենք ավարտել բանակցությունները: Սրանք տեխնիկական խնդիրներ չեն։ Բանակցությունն ավարտված չէ: Մենք դադարի փուլում ենք»,- նախագահի նստավայրում Գախարիայի հետ հանդիպումից հետո ասել է Խազարաձեն։
«Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ և նախկին վարչապետ Գախարիայի խոսքով` Խազարաձեն ևս մեկ օր է խնդրել:
«Իմ կողմից ամեն ինչ պարզ է, դիրքորոշումը ֆիքսված է, այստեղ ոչ մի գաղտնի բան չկա։ Խազարաձեն որոշ ժամանակ է խնդրել, կարծես թե դիրքորոշումները համաձայնեցնելու կարիք կա»,- հանդիպումից հետո ասել է Գախարիան:
Խազարաձե-Գախարիա միավորումը լավագույն այլընտրա՞նք ընտրողների համար. կարծիքներ