Ընտրությունների ընթացքում նկատված խախտումների մասին հաղորդումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, սոցցանցում հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Փարա Դախլալան։
Հայտարարության հիմքում միջազգային դիտորդական առաքելության եզրակացությունն է, որտեղ, ըստ խոսնակի, նշված է, որ Վրաստանի ընտրություններն անցել են անհավասար պայմաններում։
«Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը նշել է, որ Վրաստանի ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, ինչը խաթարում է արդյունքների նկատմամբ հասարակության վստահությունը։
«Ընտրություններին առնչվող խախտումների մասին հաղորդումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն», — ասել է Փարա Դախլալան: