«Ռուսթավի 2»-ի հաղորդմամբ՝ Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղի հանրային դպրոցի մոտ տեղի է ունեցել խախտում։ Դպրոցում տեղակայված ընտրատեղամասերից մեկի մոտ կանգնած են իշխող «Վրացական երազանքի» քարոզչական վերնաշապիկներով երեխաներ: Անչափահասները չեն հայտնել, թե ով է նրանց կանգնեցրել այնտեղ, իսկ ընտրատեղամասի մոտ գտնվող այլ անձինք հայտնել են, որ երեխաների այդտեղ կագնելը ընտրական կանոնադրության խախտում չէ:
Խախտումներ են գրանցվել նաև ընտրատեղամասերի ներսում, որտեղ նստած են «Վրացական երազանքի» ներկայացուցիչները և անցկացնում են ընտրողների հաշվարկ: Նրանք չեն թաքցրել, որ իշխող կուսակցությունն են ներկայացնում:
Սակայն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե ընտրատեղամասում խախտումներ չկան։
Բացի այդ, ընտրատեղամաս մի քանի անգամ եկել է ընտրողների տեղափոխող opel մակնիշի մեքենա: Մեքենայի ապակիներին փակցված է եղել 48 համարը, սակայն տեսախցիկները տեսնելուց հետո պաստառները հանել են: