
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են, փոխանցում է Ախալքալաքի քաղաքապետարանը:
Նշված 5,5 կիլոմետրանոց հատվածում կառուցվում է երկաթբետոնե ճանապարհ, որի արդյունքում տեղացիները շուտով կկարողանան տեղաշարժվել առանց արգելքի:
Ծրագիրը ֆինանսավորվում է մարզերի զարգացման հիմնադրամից և տեղական բյուջեից, իսկ արժեքը կազմում է 2 մլն 538 հազար լարի։ Ենթակառուցվածքային նախագիծը տեղում ուսումնասիրել են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն:
Ճանապարհային ենթակառուցվածքների աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ՍՊԸ-ն։