ISET հետազոտական ինստիտուտի մշակած «Խաճապուրիի ինդեքս»-ի համաձայն, 2023 թվականի հունվարին խաճապուրիի ինդեքսի աճի միտումը շարունակվել է, և մեկ ստանդարտ իմերեթական խաճապուրիի պատրաստման արժեքը կազմել է 6,93 լարի։
Ըստ ISET-ի՝ խաճապուրիի գինը 19,7 տոկոսով ավելի է 2022 թվականի հունվարի ցուցանիշից, 2022 թվականի դեկտեմբերի համեմատ 0,8 տոկոսով ցածր է եղել։
Ըստ ISET-ի՝ հունվարին տարեկան գնաճն ազդել է խաճապուրիի բոլոր բաղադրիչների վրա. պանիր՝ 24,9 տոկոսով, կաթ՝ 17,6 տոկոսով, խմորիչ՝ 16,4 տոկոսով, կարագ՝ 12,6 տոկոսով, ալյուր՝ 10,9 տոկոսով, ձու՝ 9,5 տոկոսով։
ISET-ի փոխանցմամբ, աճի միտումը պայմանավորված է կաթի և կաթնամթերքի գների աճով, քանի որ այս սեզոնին կաթի արտադրությունը նվազում է, և ներկրվող կաթի փոշու պահանջարկը, որն օգտագործվում է որպես կաթին փոխարինող՝ ավելանում է: