
Վրաստանի Շիդա Քարթլիի Խաշուրիի մունիցիպալիտետը Նաբախտև գյուղին կապող կամուրջը վնասվել է, տեղեկացնում է Խաշուրիի քաղաքապետարանը։
Ըստ առկա տեղեկությունների՝ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Քաղաքապետարանից հայտնել են, որ այս պահին հայտնի չէ վնասման պատճառը։
Նշվում է, որ տեղադրվել են երթևեկության արգելապատնեշներ։