
Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի 76-ից մինչև 94 կմ (Ախալցիխե) հատվածում վերականգնվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Այս տեղեկությունը հաղորդել են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ի դրությամբ, կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը ձյան և մերկասառույցի պատճառով արգելված էր։