«Խարեբա»-ն հոսպիտալացվել է

Հատուկ առաջադրանքների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլին (Խարեբա)  հոսպիտալացվել է: Նա տեղափոխվել է «Ավերսի» կլինիկա՝ բարձր տեխնոլոգիական հետազոտությունների նպատակով։

«TV Pirveli»-ի փոխանցմամբ` «Խարեբան» ուսի բազմաթիվ վնասվածքներ է ստացել, որոնք առաջացել են բացառապես «մեխանիկական հարվածից»։

Խարազիշվիլիի վնասվածքները զննած բժիշկը հայտնել է, որ նրա զննությունը տևել է մի քանի ժամ։

«Նա կոտրվածք չունի, սակայն ունի ուսահոդի մի քանի բարձր կարգի վնասվածք։ Ես այլ տեղեկություն չունեմ, թե որտեղից կամ ինչպես է ստացել վնասվածքները, չեմ կարող ասել»,- «TV Pirveli»-ին ասել է «Ավերսի» կլինիկայի բժիշկ-ռադիոլոգ Սոփո Միքիաշվիլին։