Tbilisi Mall-ի մոտ անցկացվող ցույցի ժամանակ բերման ենթարկվածներին ոստիկանությունը տանում է Հատուկ առաջադրանքների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա») մոտ. վերջինս ֆիզիկական բռնության է ենթարկում քաղաքացիներին։
TV Pirveli-ի տարածած կադրերում երևում է, թե ինչպես է Հատուկ հանձնարարությունների վարչության պետը ոտքով հարվածում քաղաքացուն։ Կադրերը նկարահանել է «Շաբաթիս էթերի» նախագծի օպերատորը՝ Աղմաշենեբելի նրբանցքում։
Ի դեպ, «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ «Խարեբա»-ին, որոնք նաև պատժամիջոցների են ենթարկված, պարգևատրել է «Պատվո շքանշան»-ով:
Նշենք, որ եվրոպամետ բողոքի ակցիաների 67-րդ օրը, ժամը 18:00-ի սահմաններում Tbilisi Mall-ի մոտ անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը տասնյակ անձանց է բերման ենթարկել։
Հատկանշական է, որ «Վրացական երազանքը» արագացված կերպով օրենք է ընդունել, որով ճանապարհների փակումը դարձել է քրեական օրենսգրքով պատժելի արարք։ Հանրահավաքից առաջ ՆԳՆ-ը երկու նախազգուշական հայտարարություն էր տարածել: