Վրաստանի դատախազության հաղորդմամբ` կազմակերպված հանցախմբի 6 անդամների մեղադրանք է առաջադրվել քաղաքացիներից խոշոր չափի դրամական միջոցներ հափշտակելու փաստով։
Հետաքննությամբ պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները խաբեությամբ տիրացել են ավելի քան 40 քաղաքացու պատկանող 620 հազար 584 լարի գումարի։
Դատախազության միջնորդության հիման վրա ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց արդեն իսկ կիրառվել է կալանավորումը։
«Խմբի անդամները Վրաստանում և արտերկրում գտնվող քաղաքացիներին խաբել են, թե իրենք Իտալիայում գրանցված առևտրային բանկերից մեկի աշխատակիցներ են և վստահեցրել, որ եթե իրենց փոխանցեն համապատասխան գումար, ապա կստանան բարձր տոկոսային արտոնություններ», — նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ: