
Գերմանիայում բնակվող վրացի գրող Նինո Խառատիշվիլիի «Անբավարար լույսը» գիրքը ընդգրկվել է Բեռլինալեի հատուկ բաժնի՝ «Գրքեր Բեռլինալեում» 10 լավագույն գրքերի շարքում։
Այս բաժինն անցկացվում է Ֆրանկֆուրտի գրքի փառատոնի հետ համատեղ։
Միջոցառումը կանցկացվի նաև առցանց կերպով՝ այս տարվա փետրվարի 14-15-ը։ Ընտրական փուլում դիտարկվել է 30 երկրի ներկայացրած 190 գիրք։