
Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Խարագաուլիի Մարելի գյուղում տղամարդու դի է հայտնաբերվել սողանքի ժամանակ երկաթուղագծի վրա թափված հողի զանգվածի տակ։
Փրկարարները վերջին երկու օրերին որոնում էին նրան։ Ծառայության հաղորդմամբ՝ որոնողական աշխատանքների ընթացքում դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների խումբը։
«Վրացական երկաթուղիներ» ընկերության հաղորդագրության համաձայն, այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 17:00-ից գնացքների շարժը կվերսկսվի։
Հաղորդվում է, որ հուլիսի 3-ի դրությամբ Մարելիի մոտ տեղի ունեցած սողանքի բոլոր հետևանքները մաքրվել են, վերականգնվել է շփման ցանցը։