Աբխազիայի դե ֆակտո նախագահի ընտրությունները հուլիսի 21-ի փոխարեն տեղի կունենան օգոստոսի 25-ին:
Դե ֆակտո նախագահի կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն, համաձայնագիրը ձեռք է բերվել ուշ գիշերով` դե ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբայի և ընդդիմության ներկայացուցիչների միջև: Խաջիմբայի առաջարկով, ընտրությունները տեղափոխվել են օգոստոսի 25-ին:
Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանն այսօր կքննարկի նախագահական ընտրությունների անցկացման հարցը:
Հիշեցնենք, որ Աբխազիայի խորհրդարանը դեմ է քվեարկել նախագահական ընտրությունները հետաձգելուն։ Նման պահանջ ներկայացրել է ընդդիմադիր ուժերի դաշինքը, որը ցանկանում է դաշինքի առաջնորդ Ասլան Բժանիայի թեկնածությունն առաջադրել: Վերջինս ապրիլի 18-ին ծանր վիճակում տեղափոխվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Ըստ տարածված տեղեկատվության՝ նրան թունավորել են: Բժանիայի արյան մեջ սնդիկի մեծ քանակություն է հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի ընդդիմությունն անժամկետ բողոքի ակցիա էր մեկնարկել` պահանջելով մինչև աշուն հետաձգել ընտրությունները։