Վրաստանում ազարտային խաղերի ձեռնարկությունների շրջանառությունը ռեկորդային է: 2022 թվականին ազարտային խաղերի բիզնեսի շրջանառությունը կազմել է 52,647 մլրդ լարի։ Սա 4,709 մլրդ լարիով ավելի է 2021 թվականի տվյալներից, իսկ 20,556 մլրդ լարիով ավելի է 2020 թվականից։
Մասնավորապես, 2021 թվականին շրջանառության ծավալը կազմել է 47,938 մլրդ լարի, իսկ 2020 թվականին՝ 32,091 մլրդ լարի։ Ընդհանուր առմամբ, նախորդ տարի ազարտային խաղերի բիզնեսի մասնաբաժինը բիզնեսոլորտի ընդհանուր շրջանառության մեջ կազմել է 29 տոկոս: 2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 32 տոկոս, իսկ 2020 թվականին՝ 28 տոկոս։
Ըստ այդ տվյալների՝ Վրաստանում ազարտային խաղերը շարունակում են մնալ ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը, և տարեցտարի դրա շրջանառությունն աճում է ռեկորդային մակարդակով։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2022 թվականին ազարտային խաղերի բիզնեսում աշխատել է ընդհանուր առմամբ 10 հազար 067 մարդ, միջին աշխատավարձը կազմել է 2 873 լարի։