Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կառավարության նիստում անդրադառնալով Ուկրաինայում և Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշել է, թե Վրաստանին վտանգ չի սպառնում և պետք է խաղաղ պայմաններում շարունակել կառուցել երկիրը։
«Չնայած այս մարտահրավերներին և սադրանքներին, մենք կպահպանենք խաղաղությունը, անվտանգությունը, կայունությունը՝ մեր քաղաքացիների, մեր երկրի համար։ Մեր բնակչությունը պետք է հանգիստ լինի, մեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Մենք պետք է շարունակենք կառուցել երկիրը՝ հանգիստ և հաստատակամ»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով, Վրաստանն աջակցում է Ուկրաինային, արդեն ուղարկվել է 140 տոննա մարդասիրական օգնություն, նախատեսվում է ավելին։
«Պատերազմն անընդունելի է բոլորիս համար: Մենք բոլորս աղոթում ենք, որ պատերազմը և տեղի ունեցող ողբերգությունը շուտ ավարտվի: Եվս մեկ անգամ մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը կանի առավելագույնը այս պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտելու համար», — ասել է նա։