
Հատուկ ջոկատայինները պղպեղի սփրեյ են արձակել անմիջապես խորհրդարանի հետևի մուտքի մոտ հավաքված խաղաղ ցուցարարների ուղղությամբ։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել են դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։
Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը, որի փոխանցմամբ՝ հատուկ ջոկատայինները նաև ծեծի են ենթարկում հանրահավաքի մասնակիցներին։ Դրան ի պատասխան` ցուցարարները շշեր են նետել ցուցարարների ուղղությամբ։
Ի դեպ, խորհրդարանում օրենքի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունն այսօր չի կայանա, լսումները կշարունակվեն վաղը՝ մայիսի 1-ին։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։ Խորհրդարանի իրավական հանձնաժողովն ապրիլի 29-ին երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է օրինագիծը։